Գեղարքունիքի մարզում  գազի թունավորումից երեք մարդ է մահացել: NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ դեկտեմբերի 15-ին ժամը 14.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Գավառ քաղաքի Պետրովի 2-րդ նրբանցքի տներից մեկում գազի թունավորումից զոհվել են 33-ամյա Գ. Շանոյանը, 1 տարեկան Հ. Շանոյանը եւ 21-ամյա Ն. Գրիգորյանը: