Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը նոր վերադասավորումներ է իրականացրել համակարգում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության մեր աղբյուրները, ոստիկանապետի հրամանով, Չարենցավանի ոստիկանապետ է նշանակվել Արման Մելքոնյանը: Վերջինս պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանի որդին է եւ նախկինում զբաղեցնում էր Ծաղկաձորի ոստիկանապետի պաշտոնը: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Ռոման Կիրակոսյանը, իսկ Չարենցավանի ոստիկանապետ Հովհաննես Հովհաննիսյանը ազատվել է աշխատանքից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:

Աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել Չարենցավանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սամվել Տոնոյանը, ում այդ պաշտոնում փոխարինել է Սարիկ Դավթյանը: