ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի բնակիչներն ապշել են՝ իմանալով, որ հինգ պատանի հանցագործների թվում, որոնք մեքենա են առևանգել, 9-ամյա երեխա է եղել, գրում է Autowire-ը։
Ոստիկանությունը ձերբակալել է հինգ հոգու, որոնք կակածվում են ավտոմեքենայի առևանգման մեջ նույն փողոցում, որտեղ մի քանի օր առաջ տեղի էր ունեցել ավտոմեքենայի զինված առևանգում, որը դարձյալ դեռահասներն էին կատարել: Ավտոմեքենայի գողության մեջ կասկածվողները եղել են 21, 19, 16, 15 և 9 տարեկան։
Միայն 9-ամյա տղային են հանձնել ծնողներին, հայտնում է WBFF տեղական լրատվականը: Այս կասկածյալները ոչ միայն նստած են եղել գողացված մեքենայի մեջ, այլև հարձակվել են վարորդների վրա։
Բալթիմորի ոստիկանության տվյալներով, մեքենան գողացել են, երբ այն կանգ է առել խաչմերուկում։ Կասկածյալները մոտեցել են մեքենային, մետաղական գործիքով կոտրել ապակին, ապա դուրս բերել վարորդին մեքենայից և դեպքի վայրից դիմել փախուստի։
Մեքենան գողանալուց հետո կասկածյալները, ենթադրաբար, հարձակվել են էլի ինչ-որ մեկի վրա և փորձել են կողոպտել նրան։
WBFF-ը հայտնում է, որ շրջակայքի մարդիկ բողոքում են, որ դա դեռահասների նույն խումբն է, որ կոտրում է մեքենաների կողպեքները՝ իրեր գողանալու, ավտոմեքենաներ առևանգելու, զոհերին թալանելու և այլ հանցագործություններ կատարելու համար:




























