«Ջազիրա» ավիացիոն ակումբին պատկանող թեթև ինքնաթիռը Ռաս էլ-Խայմա էմիրության ափերի մոտ ընկել է ծովը, ինչի հետևանքով երկու օդաչուներն էլ զոհվել են, հայտնում է WAM-ը։
Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (GCAA) հայտնել է, որ իր օդային աղետների հետաքննության բաժինը ստացել է միջադեպի մասին զեկույցը:
Նշվում է, որ աշխատանքային խմբերն ու համապատասխան մարմինները շարունակում են հետաքննությունը՝ դեպքի պատճառները պարզելու համար։





























