Արեգակի վրա դեկտեմբերի 29-ին գրանցվել են 15 հզոր բռնկումներ, որոնցից մեկը՝ բարձրագույն X դասի է, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից:

Նշվում է, որ առաջին բռնկումը տեղի է ունեցել լույս կիրակիի գիշերը։ «Դեկտեմբերի 29-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 01:14-ին, 19 րոպե տևողությամբ M1.2 բռնկում է գրանցվել 3933 (S09W61) արևային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում»,- ասվում է հաղորդման մեջ։

Բացի այդ, օրվա ընթացքում գրանցվել է ևս 14 M և X դասի բռնկում Ըստ տիեզերական եղանակի մոնիտորինգի, այս պահին ամենահզորները X1.1 և M7.1 են։

Ըստ ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ​​ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի,  X դասի բռնկումը տեղի է ունեցել Երկրի վրա հնարավոր հարվածի գոտում։

«Նախնականորեն հավանական է համարվում, որ չափավոր մագնիսական փոթորիկներով զանգվածային արտանետումները Երկիր կհասնեն դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը», - նշվում է հաղորդման մեջ։

Արեգակնային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X: Նվազագույն դասը՝ A0.0-ն համապատասխանում է Երկրի ուղեծրում 10 նՎտ ճառագայթման հզորությանը 1 քառակուսի մետրի վրա։  Հաջորդ տառին անցնելիս հզորությունը 10 անգամ ավելանում է։ Բռնկումները սովորաբար ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող են մագնիսական փոթորիկներ հրահրել։