Թուրքիայից Սաուդիան Արաբիա մեկնող 2 ավտոմեքենաներ Սիրիայում զինված հարձակման են ենթարկվել։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի քաղաքացիները զինված հարձակման են ենթարկվել  Սիրիայի Իդլիբ քաղաք չհասած՝ քաղաքացիական հագուստներով անձանց կողմից։

Հարձակուման հետեւանքով Թուրքիայի քաղաքացիները շտապ վերադարձել են Թուրքիա՝ մտնելով Հաթայի սահմանակետից։

Հարձակման ենթարկված մեքենաներից մեկի վրա հայտնաբերվել է 17, մյուսի՝ 3 փամփուշտի հետքեր։