«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Սյունիքի մարտական դիրքեր: Այս մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը եւ տեսանյութ հրապարակել Ինստագրամի իր էջում:

Դիրքեր են այցելել խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, Լեւոն Քոչարյանը եւ Արթուր Սարգսյանը:

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ, որը նույնպես այցելել է առաջնագիծ գրում է. «Ամանորի նախաշեմին առաջնագիծ այցելությունը դարձել է ավանդույթ։ 
Այս տարի ևս «Հայաստան» խմբակցության գործընկեր Մհեր Մելքոնյանի հետ ուղևորվեցինք Տավուշի մարտական դիրքեր՝ շնորհավորելու մեր անվտանգության երաշխավորների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը։ 
Մեր երախտիքի և շնորհակալության խոսքը ուղղեցինք դիրքապահին, որն ամենամեծ պատասխանատվությամբ լծվել է հայրենի հողի պաշտպանության սուրբ գործին։ 
Ի դեպ, խորհրդանշական էր, որ դիրքերից մեկն անվանակոչվել էր արցախյան պատերազմի հերոս Արմեն Օհանյանի անունով: 
Հրամանատարը անգնահատելի ավանդ ունի Տավուշի առաջնագծի ձևավորման, պահպանման մեջ։ 
Մենք ամուր և պաշտպանված ենք մեր զինվորներով։ 
Սրանով է պայմանավորված, որ հատկապես այս օրերին ցանկություն է առաջանում առաջին հերթին այցելելու և շնորհակալ լինելու հենց նրանց՝ հայրենիքի պաշտպաններին։ 
Մենք էլ, մեր հերթին, պետք է ամուր պահենք նրանց թիկունքը։ 
Շնորհավո’ր Ամանոր և Սուրբ ծնունդ, հայոց բանակի անվեհեր զինվոր»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Levon Kocharyan (@levonkocharyan_)