Բանգկոկի հանրահայտ Քհաո Սան Ռոուդ զբոսաշրջային շրջանից ոչ հեռու գտնվող հյուրանոցում հրդեհի հետեւանքով զոհվել է երեք օտարերկրացի, մի քանի մարդ վիրավորվել է, տեղեկացրել է Associated Press-ը՝ հղում կատարելով Թաիլանդի ոստիկանությանը։
Կիրակի գիշերվա հրդեհի հետեւանքով զոհվածները օտարերկրյա զբոսաշրջիկներ են, ասել է ոստիկանության գնդապետ Սանոնգ Սաենգմանին: Նրանցից մեկին մահացած են գտել դեպքի վայրում, իսկ մյուս երկուսը մահացել են հիվանդանոց տեղափոխվելուց հետո։
Ոստիկանների խոսքով՝ հրդեհն սկսվել է Ember վեց հարկանի հյուրանոցի 5-րդ հարկում։
Հրդեհը հաջողվել է տեղայնացնել, իսկ պատճառը հետաքննվում է։
Հրդեհի պահին հյուրանոցում հանգրվանել էր 75 մարդ։ Տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ Թաիլանդի երկու քաղաքացի եւ հինգ օտարերկրացի։
Հյուրանոցի ղեկավարների խոսքով՝ երեքշաբթի երեկոյան ամանորյա միջոցառմանը սպասվում է 20 000 մարդ:





























