2024-ի հուլիսը ամենաանձրեւայինն է եղել վերջին 58 տարիների ընթացքում։ Այս մասին տեղեկացրել է «Հիդրոմետեորոլոգիայի եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Լեւոն Ազիզյանը դեկտեմբերի 30-ի մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ հեռացող տարին հիդրոօդերեւութաբանության տեսակետից ամենալավն էր 2020-ից հետո։ Դեկտեմբերի 30-ի դրությամբ Սեւանի մակարդակը կազմում է 1 900.30, ինչը 22 սանտիմետրով ավելին է՝ անցած տարվա նույն օրվա համեմատ, եւ դա ամենաբարձր ցուցանիշն է վերջին տարիներին։ Այս տարի ջրառը Սեւանից ամենաքիչն է եղել վերջին տարիներին եւ կազմել է 131  մլն քառակուսի մետր։

Հինգ ջրամբարներում կուտակվել է 392  խորանարդ մետր, ինչը 164 մլն-ով ավելին է անցած տարվա ցուցանիշից։

Ազիզյանը նշել է, որ դրան նպաստել են ինտենսիվ տեղումները։ Ցավոք, դրանք դարձել են նաեւ Լոռիում եւ Տավուշում գարնանային հեղեղումների պատճառը, որոնց հետեւանքով մարդիկ են զոհվել;

ՊՈԱԿ տնօրենը տեղեկացրել է, որ այդ տեղումները լինում են ոչ ավելի հաճախ, քան հարյուր տարին մեկ, իսկ հուլիսը դարձել է ամենաանձրեւայինը վերջին 58 տարիների ընթացքում։