Կալիֆոռնիայի Իրվայն քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է շքեղ մեքենաների գողություն կազմակերպելու մեջ կասկածվող տղամարդու։ 37-ամյա Զիհուա Չժանգին ձերբակալել են հինգշաբթի՝       գողացված Dodge Durango SRT ավտոմեքենայով կանգնեցնելուց հետո՝ փոփոխված ավտոմեքենայի նույնականացման համարով (VIN), գրում է Modern Car Collector-ը։

Քննիչների պնդմամբ՝ Չժանգը Իրվին շրջանում առնվազն հինգ ավտոմեքենաների, ներառյալ՝ 285 հազար դոլարանոց մանուշակագույն McLaren-ի առևանգման հանցակից է: Առևանգված շքեղ սպորտային ավտոմեքենան, որի գողացված մասին հաղորդվել է լրատվամիջոցներում, հայտնաբերվել է Չժանգի տանը՝ Վուդբրիջ շրջանում։

Չժանգի տան խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են կեղծ VIN համարներ, կեղծ համարանիշեր, կեղծ կտրոններ և երեք միավոր չգրանցված հրազեն։ Իշխանությունների կարծիքով՝ Չժանգը առևանգված շքեղ ավտոմեքենաներ է գնել, փոխել նրանց VIN ծածկագրերը և վերավաճառել դրանք կեղծ անուններով:

Ոստիկանությունից հայտնել են, որ Չժանգը ձերբակալվելուց առաջ մոտ մեկ ամիս հետաքննության տակ էր: Գողացված McLaren-ը ենթադրյալ գործողությանն առնչվող մի քանի ավտոմեքենաներից մեկն է: Հետաքննություն, ըստ ամենայնի, դուրս է գալու Իրվին քաղաքի սահմաններից և չի բացառվում, որ այլ կասկածյալների ևս կներգրավվեն: