Արհեստական ​​բանականության (AI) գործիքները շուտով ի վիճակի կլինեն համացանցում ազդելու մարդկանց վրա՝ որոշումներ ընդունելիս՝ սկսած գնումների վերաբերյալ խորհուրդներից, վերջացած՝ ընտրություններում կոնկրետ թեկանծուի օգտին քվեարկելը, ըստ The Guardian-ի՝ պնդում են Քեմբրիջի համալսարանի գիտնականները։

The Guardian-ի հոդվածում խոսվում է «մտադրությունների վերաբերյալ թվային ազդանշանների» ձևավորվող նոր՝ «մտադրությունների տնտեսություն» անունով հայտնի շուկայի մասին, որտեղ արհեստական բանականության օգնականները հասկանում, կանխատեսում և մանիպուլացնում են մարդկանց մտադրությունները և վաճառում այդ տեղեկություններն ընկերություններին, որոնք կարող են դրանից շահույթ ստանալ:

Քեմբրիջի ապագայի բանականության հետազոտության Լևերհուլմի կենտրոնի (LCFI) գիտնականնենը մտադրությունների տնտեսությունն ազդարարում են իբրև ուշադրության տնտեսության իրավահաջորդ, որտեղ սոցիալական ցանցերն օգտատերերին պահում են իրենց հարթակներում և գովազդ առաջարկում:

Մտադրությունների տնտեսությունը ներառում է արհեստական ​​բանականությանը տիրապետող տեխնոլոգիական ընկերությունները, որոնք այն ամենը, ինչ գիտեն ձեր դրդապատճառների մասին՝ սկսած հյուրանոցում ապրելու ձեր ծրագրերից մինչև քաղաքական թեկնածուի մասին ձեր տեսակետը, վաճառում են ամենաթանկ վճարող գնորդին:

Ըստ հետազոտության արդյունքների՝  խոշոր լեզվական մոդելները (LLM)՝ արհեստական ​​բանականության  գործիքների հիմքում ընկած տեխնոլոգիան, մասնավորապես՝ ChatGPT չաթբոտը, կօգտագործվեն օգտատերերին «կանխատեսելու և կառավարելու» համար՝ առաջնորդվելով «դիտավոր, վարքային և հոգեբանական տվյալներով»:

Գիտական ​​աշխատանքի հեղինակների կարծիքով՝ ուշադրության տնտեսությունը գովազդատուներին հնարավորություն է ընձեռում օգտատերերի ուշադրության հասանելիություն ձեռք բերել՝ իրական ժամանակում գովազդային բորսաներում սակարկությունների միջոցով, կամ գնել այն ապագայում՝ գովազդային վահանակի վրա մեկ ամիս առաջ գովազդային տեղ գնելով:

Խոշոր լեզվական մոդելներն իրական ժամանակի ռեժիմում կկարողանան ուշադրություն դարձնել, օրինակ՝ հարցնելով, թե արդյոք օգտատերը մտածել է որոշակի ֆիլմ դիտելու մասին:

Հետազոտությունում դիտարկվում է մի սցենար, որտեղ նշված օրինակները «դինամիկ կերպով գեներացվում են»՝ համընկնելու համար օգտատիրոջ «անձնական վարքագծի հետքերի» և «հոգեբանական նկարագրի» գործոններին: