«Յունիբանկը» շարունակում է մասնաճյուղային ցանցի ընդլայնումը, տեղեկացնում են Բանկի հասարակայնությա հետ կապերի ծառայությունից: Ս.թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է «Յունիբանկի» «Դավիթաշեն» նոր մասնաճյուղը, որի հասցեն է` ք.Երեւան, Տ.Պետրոսյան 24/3 (Դավիթաշեն վարչական շրջան): Նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ մասնաճյուղը կսկսի հաճախորդների սպասարկումը, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում:
«Դավիթաշեն» մասնաճյուղի բացմամբ «Յունիբանկի» սպասարկման կետերի ընդհանուր քանակը կազմեց 38: Բանկը 18 մասնաճյուղ ունի Երեւանում եւ 20 մասնաճյուղ` մարզերում ու ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է «Յունիբանկի» ներկայացուցչությունը: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է նոր մասնաճյուղ բացել նաև Վանաձոր քաղաքում: Ներկայումս մասաճյուղերի քանակով «Յունիբանկը» ՀՀ բանկերի առաջին հնգյակում է:




























