Հայաստանի կառավարությունն այսօր` դեկտեմբերի 15-ին որոշում ընդունեց «Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամին» որպես դրամաշնորհ տրամադրել 35 մլն դրամ` կառավարության պահուստային ֆոնդից:

Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան հայտարարել է երիտասարդների մասնակցությամբ նորարարական  նախագծերի մրցույթ: Արդեն ստացվել են 13 հայտեր եւ ուղարկվել են միջազգային փորձաքննության: Մրցույթային հանձնաժողովը որոշում է կայացրել ֆինանսավորելու 8 հայտեր: Կառավարության նվերը հնարավորություն է տալիս ֆինանսավորել երիտասարդների ներկայացրած նորարարական գաղափարները: