Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Telegram 112 ալիքին։

Հաղորդվում է, որ Արշակ Կարապետյանը կեսօրին ձերբակալվել է Տվերսկայա փողոցում։

«Գեներալ-մայորը Հայաստանում հետախուզվում է մի քանի հոդվածներով՝ «Ապօրինի մասնակցություն ձեռնարկատիրական գործունեությանը», «Պաշտոնեական լիազորությունների չարաշահում» և «Իշխանության չարաշահում» հոդվածներով։

Հիշեցնենք, որ Կարապետյանը 2021 թվականին մի քանի ամիս աշխատել է ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնում։