Պաշտպանության նախարարության նախկին ղեկավարը Hayeli.am-ի հետ զրույցում  հայտնել է, որ իրականում ռուս ոստիկաններն իրեն կարճ զրույցի են հրավիրել հայ գործընկերներից ստացված փաստաթղթերի առնչությամբ։ Կարճ ժամանակ անց նա լքել է բաժանմունքը։

Իր հերթին «Փաստինֆո»-ն՝ վկայակոչելով Հայաստանի ՆԳՆ-ին, հայտնել է, որ Արշակ Կարապետյանը հայտնաբերվել է դեկտեմբերի 29-ին և ձերբակալվել Մոսկվայի Տվերսկոյի շրջանի ոստիկանության բաժանմունք։

«Արշակ Կարապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ ՆԳՆ ՔՊ գլխավոր վարչության կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310 հոդվածի 1-ին մասի, 308 հոդվածի և  38-375-ի 1-ին մասի, մեղադրանքով։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- «Փաստինֆո»-ին հայտնել են գերատեսչությունից։

Նշվում է, որ նա միաժամանակ հայտնվել է միջպետական ​​հետախուզման մեջ։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները, վկայաոչելով Telegram 112 ալիքին, հայտնել էին, որ Արշակ Կարապետյանը ձերբակալվել է Մոսկվայում։