«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր` դեկտեմբերի 15-ին կազմել է 382.50 դրամ: Բոլոր 46 գործարքները կայացել են հենց այդ փոխարժեքով:
Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 5.78 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում նկատվում է դոլարի որոշ էժանացում: Փոխանակման կետերը դոլար վաճառում են 383.5 դրամով, թեեւ երեկ վաճառքի նվազագույն փոխարժեքը 384-ն էր: Դոլարի առքն իրականացվում է 380-381 դրամով:




























