Սերբիայի դատարանը երկուշաբթի ազատազրկման է դատապարտել անցյալ տարի Բելգրադի կենտրոնում ինը աշակերտի և դպրոցի անվտանգության աշխատակցին գնդակահարած և վեց մարդու վիրավորած դեռահասի ծնողներին, գրում է Associated Press-ը:

Բելգրադի Գերագույն դատարանը տղայի հորը՝ Վլադիմիր Կեչմանովիչին, դատապարտել է 14 տարի 6 ամսվա ազատազրկման՝ «հասարակական անվտանգության դեմ ուղղված ծանր արարքների» և խնամազրկության համար։

Մայրը՝ Միլյանա Կեչմանովիչը, դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ խնամազրկության համար, սակայն ապօրինի զենք պահելու մեղադրանքի առնչությամբ արդարացվել է։

Կրակողը` Կոստա Կեչմանովիչը, 13 տարեկան էր, երբ կատարեց հանցագործությունը և, հետևաբար, ըստ Սերբիայի օրենսդրության՝ չափազանց երիտասարդ էր դատարանի առաջ կանգնելու համար: Կրակոցներից կարճ ժամանակ անց նրա ծնողները ձերբակալվել են և մեղադրվեցին զենքը որդու հասանելիությունից հեռու չպահելու համար: