Սիրելի հայրենակիցներ հրաժեշտ ենք տալիս 2024թ և գլխավորը, որ մեզ պետք է միավորի, Հայրենիքի ճակատագիրն է մենք պետք է առաջ գնանք, կերտենք սուվերեն Հայաստանի ապագան, մեր ազատությունն ու անվտանգությունը, մեր արժեքները անսասան հենարան պետք է լինեն մեզ համար։ Այս մասին իր շնորհավորական խոսքում նշել է Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի ճակատագիրը պետք է կերտի հայ ժողովուրդը, պատմական փուլի խորը ըմբռնումով, որով անցել և անցնում է Հայաստանը:
Հայրենիքի բարգավաճումը բաղկացած է յուրաքանչյուր մարդու երջանկությունից և հաջողությունից, մենք ունենք հարուստ և հին պատմություն, բայց միևնույն ժամանակ Հայաստանը երիտասարդ երկիր է։
Սիրելի ընկերներ, բոլորին մաղթում եմ առողջություն, սեր և երջանկություն: Եկեք դառնանք ավելի առատաձեռն և հոգատար մեր հայրենիքի, մեր երեխաների և ծնողների, մեր կանանց և տղամարդկանց, մեր ընկերների, գործընկերների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ունեն մեր մասնակցության կարիքը:
Թող երեխաներ ծնվեն, և բոլոր բարի մտքերը իրականանան: Թող անվտանգությունը, ուրախությունն ու ներդաշնակությունը տիրեն յուրաքանչյուր ընտանիքում: Այդ ժամանակ հայոց հայրենիքը կկանգնի ամուր ու անխորտակելի։
Շնորհավոր Ամանոր 2025»:





























