Այն խոստումները, որ նա բազմիցս տվել է եւ անհետացել է, եւ հիմա լեզու էլ չի պտտվում իրեն ասել հոգեւորական: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Վերջերս էլ ասել էր՝ ինձ ինֆորմացիա տալիս են Գագիկ Մելքոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, մի հատ ճաղատ ու մորուքով ինչ-որ մեկը, Արփի Դավոյանը: Լսի, այ հոգեւորական, գնացեք հոգեբույժի մոտ եւ փորձեք ձեր հոգեվիճակը կարգի բերել: Ձեզ այլեւս որեւէ մեկը լուրջ չի կարող վերաբերվել:

Մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, թե մեր երկրում կայունություն ոնց պետք է ապահովենք: Անիմաստ սին խոստումներով ու սուտ մատնությամբ զբաղվելը  հարիր չէ իրական հոգեւորականի կեցվածքին»,-ասաց նա: