ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել:

«Սի՛րելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի։

Ցանկացած դժվարություն հաղթահարելի է։ Վստահ եմ, որ տեսանելի ապագայում կարող ենք հեռացնել զարգացման և ազգային արժանապատվության վերականգնման խոչընդոտները, շտկել մեր պետության մեջքը»,- նշել է նա: