Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, այսիր` դեկտեմբերի 15-ին, ռումբ-նամակ է հայտնաբերվել, որն ուղարկվել էր իտալական Equitalia պետական ընկերության բաժանմունքներից մեկը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը, կասկածելի նամակը հայտնաբերել են պետական ընկերության աշխատակիցները, որից հետո անմիջապես կանչել են համապատասխան մասնագետների: Դեպքի վայր ժամանած մասնագետները փաթեթի մեջ գտել են ինչ-որ «մուգ փոշի»:

Նշենք, որ դեկտեմբերի 9-ին ուղարկված նմանատիպ փաթեթի պայթյունի հետեւանքով, վնասվել էին Equitaliaի տնօրենի ձեռքերը, նա հազիվ էր փրկվել կուրանալուց:

Դեկտեմբերի 12-ին նույն Իտալիայում հայտնաբերվել էին երկու ծրարներ, որոնց մեջ եղել էր հրացանի գնդակներ եւ սպառնալիք պարունակով գրություն` ուղղված արդարադատության նախարարին եւ Հռոմի քաղաքապետին:

Նույն օրը ռումբ-նամակ էր ստացել նաեւ Փարիզում Հունաստանի դեսպանատունը, որն անմիջապես վնասազերծվել էր: