Չորս մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, ևս 7-ը՝ թեթև վնասվածքներ այն բանից հետո, երբ մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Կորեայի մայրաքաղաք Սեուլի շուկաներից մեկում։ Այս մասին հայտնում է Chosun Daily թերթը՝ հղում անելով տեղի ոստիկանության ու հրշեջ բաժանմունքներին։
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:18-ին Մոկ-դոնգ թաղամասի ավանդական շուկայում, հայտնում է Xinhua-ն:





























