Ալկոհոլային խմիչքներն ավելի քաղցր են թվում, երբ բարձր երաժշտություն է հնչում: Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն, նման եզրակացության է եկել Պորտսմուտի
համալսարանի գիտնականների խումբը:
Բացի այդ, բարձր հնչյունները նաեւ թույլ չեն տալիս ճիշտ գնահատել օգտագործած ալկոհոլի չափը, նշում է The Press Association-ը: Հաշի առնելով այն, որ մարդիկ ի սկզբանե քաղցր շատ են սիրում, հասկանալի է դառնում, թե ինչու են ակումբներում հաճախորդները բավականին հաճախ հարբում:
Հետազոտություններին մասնակցել է 80 կամավոր (18-28 տարեկան 69 կին եւ 11 տցղամարդ): Բոլոր մասնակիցները կանոնավոր ալկոհոլ են օգտագործել: Էքսպերիմենտի ընթացքում նրանք գնահատել են խմիչքները` հիմնվելով ալկոհոլի պարունակության, քաղցրի ու դառնության զգացողության վրա: Արդյունքում ` խմիչքն ավելի քաղցր է թվացել, երբ բարձր երաժշտություն է հնչել: Այլ գործոններ նման ազդեցություն չեն ունեցել:




























