Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի Շախտյորի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց 2011թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ եւ արժանացավ Ոսկե խաղակոշիկի:

Երկրորդ տեղն է գրավել եւ Արծաթե խաղակոշիկի է արժանացել հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանը: Երրորդ տեղն ու Բրոնզե խաղակոշիկը բաժին հասավ հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:

Տարվա լավագույն մարզչի կոչմանն արժանացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Հայկական ֆուտբոլին աջակցելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվոգրով պարգեւատրվեց VivaCell-MTS-i ղեկավար Ռալֆ Յիրիկյանը:

Հայկական ֆուտբոլի լավագույն լուսաբանման համար մրցանակ ստացավ Առաջին ալիքը, NEWS.am-ի թղթակիցը հայտնում է ազգային հավաքականի մեծարման երեկոյից: