Դեկտեմբերի 31-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:


ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դասնավորապես՝ Ապարան, Սևան քաղաքների և Կայք գյուղի ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։





























