ԱՄՆ-ի Նոր Օռլեանում մարդկանց ամբոխի մեջ մխրճված ավտոմեքենայի վարորդը սպանվել է ոստիկանների կողմից, հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով իշխանություններին։
Չորեքշաբթի CBS-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարի վարորդը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ և կրակ բացել։ Ականատեսները կայանին պատմել են, որ Բուրբոն փողոցում բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է ամբոխի մեջ, որից հետո վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել կրակել, իսկ ոստիկանները պատասխան կրակ են բացել։ ABC News-ը, վկայակոչելով ոստիկանությանն ու իշխանություններին, հայտնում է, որ առնվազն 10 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել։ ԱՄՆ-ի Նոր Օռլեանի քաղաքապետ ԼաՏոյա Կանտրելը ամբոխի մեջ մեքենայի մխրճվելը ահաբեկչություն է անվանել։
«Նրա վրա կրակել և սպանել են ոստիկանները, երբ նա ինքնաձիգով դուրս էր եկել մեքենայից», - ասվում է զեկույցում:
Ավելի վաղ ABC News-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել էր, որ Նոր Օռլեանում ամբոխի մեջ մխրճված մեքենայի վարորդի գործողությունները, հավանաբար, դիտավորյալ են եղել:




























