Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել փողերի լվացման գործով, որով անցնում է «նախկին ռուս նախարարը»:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով քաղաքի դատախազության ներկայացուցչին, հետաքննությունը վաղուց է ընթանում, բայց գործով ոչ մի մարդ չէր անցնում: «Խոսքը վերաբերում է փողերի լվացմանը: Քննությունը ենթադրում է, որ հիմնական գործողությունները կատարել է նախկին մի ռուս նախարար»,-նշել է գործակալության զրուցակիցը` առանց անուններ տալու: Նա նաեւ հավելել է, որ քրեական գործի շրջանակներում արդեն մեղադրանք է առաջադրվել 5 անձի:

NEWSru.com-ը հիշեցնում է, որ նախօրեին Wall Street Journal-ը հայտնել էր, որ գերմանական դատախազությունը դանիացի իրավաբան Ջեֆրի Գալմոնդին մեղադրանք է առաջադրել փողերի լվացման գործով եւ քննություն է վարում ռուս նախկին նախարար Լեոնիդ Ռեյմանի նկատմամբ: