2024 թվականին Turkish Airlines ավիաընկերության մի քանի չվերթների ուղևորները հայտնել են ավիաընկերության ինքնաթիռում փայտոճիլների առկայության մասին: Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Նրա խոսքով՝ միջատները հայտնաբերվել են անցյալ տարվա մարտին Յոհաննեսբուրգից Ստամբուլ չվերթի ժամանակ։ Ավելի ուշ ուղևորները հայտնել են, որ հոկտեմբերին Ստամբուլից Սան Ֆրանցիսկո չվերթում առկա են փայտոջիլներ: Նշվում է, որ այնուհետև միջատները «առաստաղից ընկել են ուղևորների վրա՝ ստիպելով նրանցից ոմանց տեղափոխել այլ նստատեղեր»։ Այս դեպքից երեք շաբաթ անց ավիաընկերության հաճախորդները Վաշինգտոնից Ստամբուլ չվերթի ժամանակ ևս հայտնաբերել են փայտոջիլներ, ասվում է հրապարակման մեջ:
Ինչպես նշում է պարբերականը, Turkish Airlines-ը տուժած ուղեւորներին փոխհատուցման տարբեր տարբերակներ է առաջարկել։ Թերթի տվյալներով՝ ավիաընկերությունը, որը գրեթե 400 ինքնաթիռներով թռիչքներ է իրականացնում ավելի քան 300 ուղղություններով, հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։
Վկայակոչելով փորձագետներին՝ NYT-ն պարզաբանել է, որ ինքնաթիռի ախտահարման ամբողջական մշակումը տևում է երկու-հինգ օր և ավիաընկերությանը կարող է արժենալ $75,000-ից $125,000՝ հաշվի առնելով կորցրած եկամուտը և մշակման ծախսերը:




























