ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի ժողովրդին ուղղված իր ուղերձում Նյու Օռլեանում 15 մարդու կյանք խլած և տասնյակ մարդիկ վիրավորման պատճառ դարձած ահաբեկչությունը են «նողկալի» է անվանել, հայտնում է NBC News-ը։
«Ես ուզում եմ, որ իմանաք՝ ես սգում եմ ձեզ հետ: Մեր ազգը սգում է ձեզ հետ։ Մենք ձեզ հետ կկանգնենք, երբ դուք վշտանաք և բժշկվեք առաջիկա շաբաթների ընթացքում»,-Մերիլենդի Քեմփ Դեյվիդում տուժաների և զոհերի ընտանքիներին դիմած իր ելույթի ժամանակ հայտարարել է Բայդենը:
Ըստ Բայդենի՝ ՀԴԲ-ն իրեն զեկուցել է, որ հարձակումից ժամեր առաջ կասկածյալը տեսանյութ է հրապարակել սոցցանցերում՝ «նշելով, որ ինքը ոգեշնչված է ԴԱԻՇ-ից և սպանելու ցանկություն է հայտնել»:
Բայդենը միաժամանակ նշել է, որ «հետաքննությունը շարունակվում է, և ոչ ոք չպետք է շտապի որևէ եզրակացության»։ Նա հավելել , որ երկրին «լիարժեք, ժամանակին տեղեկություն» կտրամադրի:
Բայդենը հակիրճ անդրադարձել է նաև Լաս Վեգասում տեղի ունեցած միջադեպին, երբ Tesla Cybertruck-ը պայթել է Trump International հյուրանոցի մոտ։ NBC News-ը հայտնել է, որ պայթյունը հետաքննվում է որպես հնարավոր ահաբեկչություն։
Նա նշել, որ իր թիմը վերահսկում էր պայթյունը՝ ընդգծելով, որ իշխանությունները հետաքննում են միջադեպի և Նոր Օռլեանի հարձակման միջև որևէ կապ:





























