Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Բերքանուշ գյուղում բախվել են «Mercedes C180» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։