Չինաստանի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ դիտարկումների պատմության ամբողջ ընթացքում դարձել է ամենաշոգ տարին, քանի որ աշխարհը կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած էքստրեմալ եղանակային իրադարձությունների աճ է ապրում, գրում է Ֆրանսպրես գործակալությունը։
«2024 թվականին ազգային միջին ջերմաստիճանը եղել է 10,92 աստիճան ըստ Ցելսիուսի (51,66 աստիճան ըստ Ֆարենհայթի), որը միջինից 1,03 աստիճանով բարձր է՝ 1961 թվականից ի վեր, երբ սկսվել են ամբողջական ռեկորդները»,- չորեքշաբթի երեկոյան հայտնել է Չինաստանի օդերևութաբանական վարչությունը:
«Արձանագրված չորս ամենաշոգ տարիները եղել են վերջին չորս տարիները, ընդ որում 1961 թվականից ի վեր տասը ամենաշոգ տարիները և բոլորը՝ 21-րդ դարում»,-ասված է զեկույցում:
Այս տարի Չինաստանն արդեն գրանցել է իր ռեկորդային ամենաշոգ ամիսը՝ հուլիսը, ինչպես նաև ամենաշոգ օգոստոսը և ռեկորդային ամենաշոգ աշունը:
Միավորված ազգերի կազմակերպությունը երկուշաբթի իր տարեկան զեկույցում հայտնել է, որ 2024 թվականը լինելու է ռեկորդային ամենաշոգ տարին ամբողջ աշխարհում:




























