Քադաֆիի մահվան մասին  Վլադիմիր Պուտինի վարկածը ԱՄՆ-ում «անհեթեթություն» են համարել:

Ինչպես փոխանցում է «РБК»-ն, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ժխտում է ամերիկյան հատուկ ծառայությունների մասնակցությունը Քադաֆիի սպանությանը:

«Ենթադրությունը, թե ամերիկյան հատուկ ծառայությունները մասնակցել են Քադաֆիի ոչնչացմանը, պարզապես անհեթեթ է»,- ասել է Պենտագոնի մամլո քարտուղարը` ավելացնելով, որ Լիբիայում հատուկ գործողություններին ԱՄՆ մասնակցությունը սահմանափակվել է միայն օդից եւ ծովից աջակցությամբ: «Վաշինգտոնը ցամաքային զորքեր չի ուղարկել Լիբիա»,- ընդգծել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Նշենք, որ Պենտագոնի արձագանքը պայմանավորված էր Ռուսաստանի վարչապետի այն հայտարարությամբ, թե Լիբիայի առաջնորդի սպանությանը մասնակցել է նաեւ ամերիկյան հատուկ ջոկատը: