Իսլանդիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետության անկախությունը, դառնալով Արեւմտյան Եվրոպայի առաջին երկիրը, որը նման քայլ է արել: Համաձայն ընդունված որոշման, Իսլանդիան ճանաչում է Պաղեստինի անկախ ու ինքնիշխան պետությունը` 1967 թվականի 6-օրյա պատերազմից առաջ եղած սահմաններով:
«Այսօր ես պաշտոնապես Ձեզ եմ հանձնում Պաղեստինի անկախությունը ճանաչելու հռչակագիրը»,-ասել է Իսլանդիայի ԱԳ նախարար Էսսյուր Սկարպհեդինսոնը, դիմելով Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ ալ-Մալիքիին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նշենք, որ Պաղեստինի անկախությունը ճանաչելու մասին հայտարարել են ավելի քան 130 երկրներ:




























