Ֆրանսիայի Առլ քաղաքի բանտում, որը գտնվում է Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտում, բանտարկյալը պատանդ է վերցրել բուժանձնակազմի և պահակախմբի մի քանի մարդու։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով քննչական աղբյուրներին։

Հանցագործը, որը կարող է հոգեկան խանգարումներ ունենալ, պատանդ է պահում երկուսից հինգ բուժաշխատողի, ինչպես նաև բանտապահին, հայտնում է Euronews-ը։

Հաղորդվում է, որ հանցագործը զինված է ինքնաշեն սառը զենքով:

Առլի բանտը, մասնավորապես, հայտնի է նրանով, որ այնտեղ է մահացել կորսիկացի ազգայնական Իվան Կոլոննան, որը ծեծի է ենթարկվել մեկ այլ բանտարկյալի կողմից։