Պատանդառությունը տեղի է ունեցել Առլի բանտում (Բուշ-դյու-Ռոն)։ Հանցագործը ձերբակալված է, հայտնել է արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը։
Le Parisien-ին հայտնի է դարձել, որ տուժածներ չկան։
Տղամարդը պահում էր չորս հոգու՝ երեք բժշկի և մեկ բանտապահի։ «Ֆիզիկապես պատանդները լավ են։ Նրանք չեն տուժել, սակայն հինգ ժամ պատանդ մնալը կարող է հոգեկան ցնցում թողնել, նշել են ոստիկանությունում:
Պատանդ վերցրած հանցագործը կալանքի տակ էր բռնաբարության համար, հայտնել է դատարանի աղբյուրը։
Ենթադրվում է, որ դեպքի պատճառը երեսունամյա հանցագործին այլ քննչական մեկուսարան տեղափոխելու մերժումն է եղել։





























