Սեւաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաեւը հայտնել է, որ քաղաքում հայտարարվել է տարածաշրջանային նշանակության արտակարգ դրություն։ Այն մտցվել է մազութի բծերի պատճառով, որոնք լցվել են Սեւ ծովի ափ Կերչի նեղուցում լցանավի վթարից հետո, հաղորդել է «Комсомольская правда»-ն։

«Ընդգծեմ՝ Սեւաստոպոլում առափնյա գծի զանգվածային աղտոտվածություն չկա, բայց մազութի հետքեր կան տարբեր վայրերում, մենք դրանք օպերատիվ կերպով կվերացնենք»,- գրել է նա Telegram-ալիքում։

Ռազվոժաեւը նաեւ տեղեկացրել է քաղաքի հյուրերին եւ տեղի բնակիչներին, որ նավթամթերքը հասել է մինչեւ Սեւաստոպոլի ափեր։