Ուզբեկստանը չեղարկել է Իրանի բեռնատարների մաքսատուրքերը, իսկ Թուրքմենստանից բեռնատարների համար դրանք ավելացրել է, հայտնել է Mehr-ը։
Ուզբեկստանի պետական բյուջեի մասին օրենքը վերանայել է օտարերկրյա փոխադրողների համար 2025-ից կիրառվող տուրքերի դրույքաչափերը։ Այս փոփոխությունները վերաբերում են երկիր մուտք գործող եւ տարանցիկ մեքենաներին, հաղորդել է Azon Global կայքը։ 2025թ. հունվարի 1-ից Թուրքմենստանում գրանցված բեռնատարների մաքսատուրքը զգալիորեն բարձրացվել է։ Բացի այդ, երրորդ երկրներից ապրանքների փոխադրման եւ Ուզբեկստանի տարածքից ապրանքների արտահանման համար վճարը բարձրացվել է մինչեւ 375 դոլար։
Նոր տարբերակված տուրքեր են սահմանվել նաեւ Եվրամիության եւ Ադրբեջանի փոխադրողների համար։
Իրանում գրանցված բեռնատարների համար չեղարկված վճարները, դրանց համար դրույքաչափը սահմանվել է «0» դոլարի մակարդակում։ Այլ երկրների համար վճարները մնացել են անփոփոխ։




























