Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի դատարան) նստավայրում քննում է ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի հարցը՝  դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտյան ձերբակալվել է ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։ 

Գեներալի պաշտպանական թիմն էլ հայտարարել է, որ  Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը՝ ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն, որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: