Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը դեռևս չի ավարտվել:Այս մասին հայտնել է Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
«Պաշտպանական կողմին կալանքի միջնորդությանն ու 5 հատորից (մոտ 1200 էջ) բաղկացած գործի նյութերին ծանոթանալու նպատակով տրամադրվեց ընդամենը 2 ժամ: Այնինչ` 2 ժամ տևեց ընդամենը քննիչի կողմից 84 էջանոց կալանքի միջնորդությունն ընթերցելը: Այսինքն` գործի նյութերը զուտ կարդալու համար մեզ առնվազն պետք էր դա անել 6 ժամ և անդադար:
Կալանքի հիմքում դրվել է բացառապես «վարույթին խոչընդոտելու ռիսկը», որի տակ որևէ փաստական տվյալ չկա` նույնիսկ մի «անմեղ» փաստական տվայլ այլ զուտ վերացական ենթադրություն է: Ավելին, 4 տարի քննվող այս գործի ընթացքում Տիրան Խաչատրյանի կողմից ոչ միայն որևէ խոչընդոտող գործողություն կամ նման փորձ չի կատարվել, դեռ հակառակը` գեներալ-լեյտենանտը քանիցս հարցաքննվել է վկայի կարգավիճակով ու տվել համապարփակ ցուցմունքներ:
Չնայած գայթակղությունը մեծ է այս դատարկ գործի մասին մանրամասն տեղեկություններ տրամադրելու մասով, սակայն առնվազն այս պահին կաշկանդված ենք նախաքննական և ռազմական գաղտնիքի ռեժիմով»,- գրել է նա:
Նշենք, որ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել էայսօր առավոտյան 44-օրյա պատերազմին առնչվող գործով:
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը դեռևս չի ավարտվել. փաստաբանը մանրամասներ է հայտնել

Տեղադրություն




























