Այսօր համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է տղամարդը գողանում Եռաբլուրում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները։ Նշենք, որ դեպքի մասին ավելի վաղ ահազանգել էին զոհված զինծառայողների ծնողները։
Թեմայի առնչությամբ NEWS.am-ին ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է․
«Տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են: Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին»։




























