Ավստրալիայում՝ Նոր Հարավային Ուելսի ափերի մոտ, թեթև ինքնաթիռ է կործանվել և ընկել ջուրը։

Australian Broadcasting Corporation-ի տվյալներով, զոհվել է երկու մարդ՝ 67 և 69 տարեկան։

Ոստիկանությունից հայտնել են, որ վթարի պատճառների մասին դեռևս տեղեկություն չկա։