Նոր Օռլեանում Ամանորը տոնող ամբոխի մեջ պիկապով մխրճված ահաբեկչի տանը ռումբեր պատրաստելու համար նյութեր են պահվել, իսկ հարձակման ժամանակ օգտագործված մեքենան վարձակալված է եղել ավելի քան վեց շաբաթ առաջ, Associated Press-ին են հայտնել ԱՄՆ իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Հյուսթոնում Շամսուդ-Դին Ջաբարի տունը խուզարկելիս դաշնային իշխանությունները ավտոտնակում հայտնաբերել են աշխատանքային դազգահ և վտանգավոր նյութեր, որոնք, ենթադրաբար, օգտագործվել են պայթուցիկ սարքեր պատրաստելու համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:





























