Հանրապետության տարածքում`հունվարի 5-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա՝ 6-8 աստիճանով, 7-8-ի գիշերը կնվազի`7-10 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հունվարի 5-ի ուշ երեկոյան և 6-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +5+7։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -3 +1,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -1+2,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +2+5,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0+3,
Լոռիում գիշերը՝ 0 - 4, ցերեկը՝ +3+7,
Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+7,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -3+1,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +2+6,
Արարատում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1+5,
Արմավիրում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+7,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -3+1,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +3+7,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+10,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝0-4, ցերեկը՝ +4+8։




























