Մեքսիկայի հարավ-արևելքում գտնվող Վիլահերմոսա (Տաբասկո նահանգ) բարի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Այս մասին հայտնում է El Universal-ը՝ վկայակոչելով նահանգի կառավարության մամուլի քարտուղար Ֆերնանդո Վասկես Ռոսասին։
«Պետական և դաշնային իրավապահ մարմինները գործողություններ են սկսել՝ հայտնաբերելու Վիլահերմոսայի Թամուլտե թաղամասում գտնվող բարում հինգ մարդու սպանության համար պատասխանատուներին», - ասել է Վասկեսը:
«Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժել է յոթ մարդ, ովքեր արդեն ստանում են բուժօգնություն։ Տարածքը [միջադեպի] հսկողության տակ է, Գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում համապատասխան հետաքննություն անցկացնելու համար»,- հավելել է Տաբասկոյի կառավարության խոսնակը։

Հասանելի է
русский



























