Հունվարի 6-ին՝ ժամը 20:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Րաֆֆու փողոցում գտնվող ռոբոտների գործարանի մոտակայքում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Րաֆֆու փողոցի թիվ 111 հասցեում գտնվող ՌԱՕ ՄԱՐՍ ՓԲԸ-ի տարածքում գտնվող չշահագործվող պահակակետում (մոտ 12 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։29-ին, մարվել՝ 20։39-ին։ Այրվել է պահակակետը։