«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Ամանորյա լավագույն մաղթանքի մրցույթի անցկացման մասին: «Շնորհավոր 2012» մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Beeline բջջային ցանցի բաժանորդ հանդիսացող չափահաս ֆիզիկական անձինք:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթին մասնակցելու համար բաժանորդն ուղարկում է իր շնորհավորանքով կամ բարեմաղթանքով SMS-հաղորդագրությունը 2012 համարին: Ուղարկելով գոնե մեկ հաղորդագրություն, բաժանորդը դառնում է մրցույթի մասնակից: Հաճախորդը կարող է ուղարկել անսահմանափակ քանակությամբ տարբեր շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ:
Մրցույթի պայմանների համաձայն, դեկտեմբերի 16-ից 27-ն ամեն օր ժյուրին ընտրում է լավագույն 5 հաղորդագրություն` նախոդ օրն ուղարկած SMS-ների շարքից: Այդ հաղորդագրություններն ամեն օր տեղադրվում են Facebook սոցիալական ցանցի «Beeline Armenia» էջում` http://www.facebook.com/beeline.am.
Օրացուցային օրվա ընթացքում ամենաշատ «Like» հավաքած շնորհավորանքի հեղինակը ստանում է մրցանակ` 4GB ծավալով flash-կուտակիչ: Ամենօրյա մրցույթների հաղթողները մասնակցում են եզրափակիչ քվեարկությանը, որը կանցկացվի դեկտեմբերի 28-ին: Այդ օրը Facebook ցանցի «Beeline Armenia» էջում տեղադրվում են բոլոր հաղորդագրությունները, որոնք հաղթել են ամենօրյա քվեարկություններում մրցույթի անցկացման ընթացքում: Կհաղթի եւ կարժանանա գլխավոր մրցանակի` նեթբուքի, այն հեղինակը, ում հաղորդագրությունը դեկտեմբերի 28-ին ժ 11:00-ից մինչեւ 23:00 ժամանակահատվածում կհավաքի ամենաշատ թվով «Like»-եր:
Մեկ SMS-հաղորդագրության արժեքն է 300 դրամ: Մրցույթի կանոնների մասին մասնակիցների տեղեկացումը կատարվում է www.beeline.am ինտերնետային կայքում, Facebook-ում www.facebook.com/beeline.am հասցեում գտնվող «Beeline Armenia» էջում, ինչպես նաեւ «ԱրմենՏել» -ի Հաճախորդների օպերատիվ սպասարկման կենտրոնի 0611 անվճար համարով եւ 0606222 տեղեկատվական անվճար համարով:




























