Բրազիլիայի ՌՕՈւ ավիացիոն պատահարների հետաքննության կենտրոնը ավարտել է Azerbaijan Airlines (AZAL) ընկերության ինքնաթիռի սեւ արկղերի ձայնագրությունների վերծանումը, ինքնաթիռը վթարվել էր ղազախական Աքթաու քաղաքի մոտ։ Այս մասին G1 բրազիլական պորտալին տեղեկացրել են գերատեսչության աղբյուրները։

«[Ավարտվել են] երկու արկղերի տվյալների դուրսբերումը, հավաքումը եւ ստուգումը»,- ասել են նրանք։ Միաժամանակ, թերթը O Globo նշել է, որ գերատեսչությունն արդեն համապատասխան ինֆորմացիան ուղարկել է Ղազախստանի իշխանություններին։