Երկուշաբթի ԱՄՆ-ում ավելի քան 2,3 հազար չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են ուժեղ ձնաբքի պատճառով, տեղեկացրել է FlightAware.com պորտալը։

«ԱՄՆ-ում այսօր չեղարկված չվերթների ընդհանուր թիվը 1 446 է»,- նշվել է պորտալի հաղորդագրությունում։

Բացի այդ, հետաձգվել են ավելի քան 870 չվերթներ։ Ամենից շատ չեղարկումներ եղել են Վաշինգտոնում (Կոլումբիայի օկրուգ), որտեղ օդ չեն բարձրացել ավելի քան 780 ինքնաթիռներ։

Փոթորիկը նաեւ զգալի խափանումներ է առաջացրել էլեկտրաէներգիայի մատակարարումներում. առանց լույսի է մնացել ավելի քան 300 հազար օգտատեր։ Նրանց կեսն ապրում է Քենտուկի եւ Վիրջինիա նահանգներում, բայց խափանումներ են գրանցվել նաեւ Ինդիանայում, Արեւմտյան Վիրջինիայում եւ Իլինոյսում։