Google ընկերությունը հրապարակել է Zeitgeist-ի («Ժամանակի ոգին») զեկույցը, որը նվիրված է 2011թ. նոյեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում ամենաշատ որոնված թեմաներին:
Տարվա ամենանշանակալի իրադարձությունների մասին ընկերության տեսանյութի տեւողությունը 3 րոպե է:
Zeitgeist-ի համաձայն` այս տարի ամենաշատը որոնվել է 13-ամյա երգչուհի Ռեբեկա Բլեքի անունը, որը հայտնի է դարձել Friday երգից հետո, երբ YouTube կայքում այն դիտվել էր 167 մլն ագամ:
Երկրորդ տեղում հունիսին գործարկված Google+ ծառայությունն է: Երրորդ տեղում հունիսի 20-ին ավտովթարի հետեւանքով զոհված
ամերիկյան 34-ամյա դերասան Ռայան Դանի կյանքի եւ մահվան մանրամասների որոնումն է:
Արեւմտյան երկրների բնակիչներին հետաքրքրել է նաեւ Ֆլորիդա նահանգի երիտասարդ բնակչուհի Քեյսի Էնթոնիի գործը, որի վրայից հուլիսին հանվել էր երկամյա դստերը կանխամտածված կերպով սպանելու մեղադրանքը: Դատի վերաբերյալ որոնումը Google-ի վիճակագրությունում 4-րդ տեղն է զբաղեցրել:
Battlefield 3 համակարգչային խաղը 5-րդ տեղում է: 6-րդ տեղում 2012թ. նոր Apple iPhone5 սմարթֆոնի շուկայում հայտնվելու մասին որոնումն է:
Բրիտանացի երգչուհի Ադելը 7-րդ հորիզոնականում է: 8-րդ տեղում Ճապոնիայի երկրաշարժն ու «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարն է:
Սթիվ Ջոբսի մահը 9-րդ տեղում է: Տասնյակը եզրափակում է Apple ընկերության կողմից iPad 2-ի շարքի թողարկումը:
Ռուսաստանի մասով Google-ը նշել է երգչուհի Ելենա Վաենգայի, բլոգեր Ալեքսեյ Նավալնովի հանրահայտության աճը, ինչպես նաեւ զգալի հետաքրքրություն է գրանցել «ԱՎՏՈՎԱԶ»-ի նոր մոդելի` «Լադա Գրանտ»-ի նկատմամբ, հարցումների մեծ թիվ է արձանագրվել նաեւ Ճապոնիայի երկրաշարժից հետո դոզիմետրեերի վերաբերյալ, գրում է NEWSru.com-ը:











