Թայվանի կառավարական և այլ կարևոր ցանցերի դեմ ուղղված ամենօրյա կիբեռհարձակումների միջին քանակը անցած տարում կրկնապատկվել է՝ հասնելով օրական 2,4 միլիոնի։ Այս մասին հայտնում է կղզու Ազգային անվտանգության բյուրոն (NSB):

Ըստ այս տեղեկության, գերատեսչությունը միջինում օրական ստանում էր 2,4 միլիոն կիբեռհարձակման մասին տեղեկություն, ինչը կրկնակի անգամ գերազանցում է 2023 թվականի օրական 1,2 միլիոն հարձակման միջին ցուցանիշը, ընդ որում, NSB-ի պնդմամբ, այս հարձակումների մեծ մասի հետևում կանգնած են չինացի հաքերները:

«Թեև այս հարձակումներից շատերը արդյունավետորեն հայտնաբերվել և արգելափակվել են, դրանց աճող թիվը վկայում է Չինաստանի հաքերային գործունեության ավելի լուրջ բնույթի մասին», - մեջբերում է զեկույցից South China Morning Post (SCMP) թերթը։ Սակայն, ինչպես նշում է պարբերականը, զեկույցում կոնկրետ թվեր չեն ներկայացվել:

Զեկույցում ներկայացված տվյալների համաձայն՝ 2024 թվականին պետական հաստատությունների դեմ հարձակումները կազմել են ամենամեծ մասնաբաժինը՝ ավելի քան 80%: Բացի այդ, կապի ոլորտի, հիմնականում հեռահաղորդակցության ոլորտի դեմ հարձակումների քանակն աճել է 650%-ով, իսկ տրանսպորտի և պաշտպանության ոլորտի մատակարարման շղթաների դեմ հարձակումներն ավելացել են համապատասխանաբար 70% և 57%-ով: